Հայաստանի Հանրապետությունում նշվեց անկախության 35-ամյակը

22 սեպտեմբեր 2026

Հայաստանի Հանրապետությունում նշվեց անկախության 35-ամյակը

2026 թվականի սեպտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետությունում նշվեց Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակը։

Հայաստանի Հանրապետության Անկախության օրը հայ ժողովրդի և Հայաստանի Հանրապետության կարևորագույն պետական տոներից է։ 1991 թվականի սեպտեմբերի 21-ին անցկացված հանրաքվեի արդյունքում Հայաստանի ժողովուրդն արտահայտեց իր կամքը՝ հօգուտ Հայաստանի Հանրապետության անկախության՝ սկիզբ դնելով անկախ պետականության զարգացման նոր փուլին։

Անկախության 35-ամյակին նվիրված պետական միջոցառումների շրջանակում ԱՊՀ ՄԽՎ ԺԶՄՄԻ երևանյան մասնաճյուղի տնօրեն Վահրամ Ավետիսյանը, Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների կազմում, մասնակցեց Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրում անցկացված պետական պարգևների հանձնման հանդիսավոր արարողությանը, ինչպես նաև Հանրապետության հրապարակում անցկացված համապետական տոնակատարությանը։

Հանդիսավոր արարողությանը ներկա էին Հայաստանի Հանրապետության բարձրագույն պետական պաշտոնատար անձինք, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներն ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև պետական և հասարակական գործիչներ։

Անկախության 35-ամյակի առթիվ ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի Ժողովրդավարության զարգացման, պառլամենտարիզմի և ԱՊՀ անդամ պետությունների քաղաքացիների ընտրական իրավունքների պահպանման մոնիթորինգի միջազգային ինստիտուտի երևանյան մասնաճյուղը շնորհավորում է հայ ժողովրդին՝ մաղթելով խաղաղություն, կայունություն, բարեկեցություն և շարունակական առաջընթաց, իսկ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին և նրանց ընտանիքներին՝ առողջություն, երջանկություն և բարօրություն։